ԿԸՀ-ն հերքում է հայկական մամուլում տարածված տեղեկությունները27 սեպտեմբերի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի «Հետքերը ջնջել ե՞ն» հոդվածին, որը տարածվել էր հայկական այլ լրատվամիջոցներով ևս: Հոդվածում մասնավորապես խոսվում էր այն մասին, որ 90-ականների ընտրությունների փաստաթղթերը չեն պահպանվել: ԿԸՀ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հոդվածի հեղինակը, հավատարիմ մնալով իր ձեռագրին և խոսքերը միտումնավոր համատեքստից հանելով, փորձել է ստեղծել թյուր կարծիք, թե իբր մինչև 1999 թ. տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի պահպանվել, ինչի վերաբերյալ «...թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը»: Մինչդեռ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանը, նշելով, որ 1999 թ.-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները տեղադրված են ՀՀ ԿԸՀ համացանցային կայքում, շեշտել է, որ մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերը պահպանության են հանձնվել Հայաստանի պետական արխիվ: Այս խնդրի առնչությամբ անհիմն շահարկումներից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ մինչև 1999 թ. կայացած ընտրությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի պետական արխիվում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |