Ինեսսե Վայդերեն. ԼՂ հիմնախնդրի անարդար լուծումը կարող է ցանկացած պահին խախտել կայունությունը տարածաշրջանում

Ինեսսե Վայդերեն. ԼՂ հիմնախնդրի անարդար լուծումը կարող է ցանկացած պահին խախտել կայունությունը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության անարդար լուծումը կարող է ցանկացած պահին խախտել առանց այդ էլ փխրուն կայունությունը տարածաշրջանում: Ուստի գտնում եմ, որ օգտագործելով բոլոր հնարավորությունները, անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում հասնել հակամարտության կարգավորմանը»,- հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ Ինեսսե Վայդերենը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի առաց հապաղման, խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի շրջանակում: «Ինձ թվում է, որ առանց ղարաբաղյան հակամարտության ադեկվատ լուծման խաղաղությունը տարածաշրջանում շարունակելու է փխրուն մնալ»,- նշել է նա, հաղորդում է SalamNews-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---