Իրանի իշխանությունները մտադիր են ռազմանավեր ուղղել դեպի ԱՄՆ ափերը![]() 28 սեպտեմբերի 2011 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի ռազմանավերը կարող են մոտ ժամանակներս հայտնվել ԱՄՆ ափերի մոտ: Նման հնարավորությունը դիտարկում են այդ երկրի իշխանությունները: ԱՄՆ ափերի մոտ իրանական նավերի հավանական տեղակայման մասին հաղորդել է Իրանի ՌԾՈՒ ղեկավար Հաբիբոլլահ Սայարին 1980-ական թվականներին Իրաքի հետ պատերազմի մեկնարկի 31-րդ տարեդարձի պատվին կազմակերպված արարողության ժամանակ իր ելույթում: Նա նշել է, որ այդ գործողությունը կարող է պատասխան դառնալ իրանական սահմանների մոտ ԱՄՆ ՌԾՈՒ նավերի ներկայությանը: «Իրանի ծովային սահմանի մոտ Միացյալ Նահանգների ուժերի ներկայությունը մեզ իրավունք է տալիս մեր նավերը տեղակայել ամերիկյան ափերի մոտ»,- հայտնել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ԱՄՆ-ը ռազմակայաններ ունի Իրանի շուրջ, իսկ Պարսից ծոցի ջրերում մշտապես ռազմական հերթապահություն են իրականացնում ամերիկյան ծովային գրոհային խմբավորումները, որոնք ամենասեղմ ժամկետում կարող են հզորացվել նավերով Միջերկրական ծովից և Հնդկական օվկիանոսից:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |