Toshiba-ն կթողարկի իր Thrive 7 պլանշետը տարվա վերջում![]() 28 սեպտեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Toshiba ընկերությունը հայտնել է, որ իր Thrive 7պլանշետային համակարգիչը, որը Thrive պլանշետի փոքր տարբերակն է, թողարկվելու է 2011-ի դեկտեմբերին։ Այս մասին հաղորդում է AndroidPolice-ը։ Thrive 7-ի էկրանը 7 դյույմ է, աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Այն ունի պլանշետների բոլոր ստանդարտ բաղադրիչները, ներառյալ՝ Mini USB, Micro SD քարտի մուտք։ Պլանշետի հիմնական հատկանիշները համապատասխանում են Thrive պլանշետին՝ 1280x800 AutoBrite multi-touch էկրան, 1 GHz պրոցեսոր, 5 մեգապիքսել տեսախցիկ և 2մեգապիքսել դիմացի տեսախցիկ։ Այն երկու տարբերակով է թողարկվելու՝ 16Գբ և 32Գբ։ Toshiba-ն դեռ չի նշում կոնկրետ թողարկման օրը։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է մրցակցելու այն թողարկվող Amazon-ի Kindle Fire պլանշետի և մյուս Android պլանշետների հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |