Իրանը սկսել է ծովային տեղակայման թևավոր հրթիռների սերիական արտադրությունը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Հադեր» ծովային տեղակայման թևավոր հրթիռների արտադրության հոսքագծի բացումը, հաղորդում են Իրանի ԶԼՄ-ները: Արարողությանը մասնակցել են Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլա Սայարին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարության ներկայացուցիչներ:

«Հադեր» հրթիռների գործողության շառավիղը հասնում է 200 կմ և նախատեսված է ծովում և ափամերձ տարածքում նպատակակետերի խոցման համար: Նոր զինատեսակը ստեղծել են պարսիկ մասնագետները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---