Նոր Firefox 7-ն աշխատելիս 20%-ով ավելի քիչ հիշողություն է օգտագործում, քան Firefox 6-ը![]() 28 սեպտեմբերի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Mozilla ընկերությունը գործարկել է իր բրաուզերի նոր տարբերակը՝ Firefox 7-ը, որն օգտագործում է շատ ավելի քիչ հիշողություն իր աշխատանքի ժամանակ, քան բրաուզերի նախկին տարբերակները։ Այս մասին հաղորդում է TheIquirer-ը։Mozilla Firefox-ը շատ հաճախակի է նոր տարբերակներ թողարկել՝ սեղմ ժամկետում թողարկվեցին բրաուզերի Firefox 4, 5, 6 և այժմ արդեն ընդամենը վեց ամսում 7-րդ տարբերակը։ Firefox 7-ում Mozilla-ն շեշտը դրել է հիշողության կառավարման վրա։ Այս մասին ընկերությունը շեշտադրում էր իր տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Սակայն, որքանո՞վ է արդյունավետ Firefox 7-ը։ Mozilla-ի փորձարկումները ցույց են տալիս, որ բրաուզերը աշխատելիս Firefox 6-ից 10-20%-ով ավելի քիչ հիշողության ծավալ է զբաղեցնում։ Սա վկայում է նաև այն մասին, որ գալիք տարի թողարկվող Firefox 8-ն էլ ավելի փոփոխված և բարելավված կլինի։ Ինչպես սպասվում էր, Mozilla-ն նաև թողարկել է Firefox 7-ի՝ Android հեռախոսների համար տարբերակը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |