Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դառնում է 80 տարեկան28 սեպտեմբերի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. լրանում է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանի առթիվ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում`սեպտեմբերի 18-ին Ս. Խալաթյանի «Հրադադար» պիեսի առաջնախաղով նշվել է թատրոնի հոբելյանական թատերաշրջանը, բացվել է թատրոնի պատմությանը նվիրված ֆոտոցուցահանդես, ինչպես նաև սեպտեմբերի 26-ից Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Շիլլերի «Խարդավանք և սեր» ներկայացումը (բեմադրիչ` Վ. Շահվերդյան), կհրատարակվի թատրոնի 80-ամյա պատմությանը նվիրված գիրք-ալբոմ: Հոբելյանական միջոցառումների շարքում նախատեսվում է նաև թատրոնի երևանյան հյուրախաղերը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Հոկտեմբերի 9-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա թատրոնի հիմնադրման 80 ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին կմասնակցեն արվեստագետներ, մշակույթի անվանի գործիչներ և թատերասեր հանրություն: Երեկոյի ընթացքում ՀՀ ազգային ժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի և միությունների կողմից կլինեն հոբելյանական պարգևատրումներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |