Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի իր տարբերակն է առաջարկել29 սեպտեմբերի 2011 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է առաջադրել Սիրիայի վերաբերյալ բանաձևի սեփական տարբերակը, չորեքշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ին առընթեր ռուսական մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Որոշ մայրաքաղաքներում հնչող հայտարարություններն այն մասին, թե որ վարչակարգն է լեգիտիմ, իսկ որը` ոչ, միայն խրախուսում են բռնությունը Սիրիայում»,- հայտնել է նա: Չուրկինի խոսքով` Մոսկվան հուսով է, որ փաստաթղթի այդ տարբերակը կնպաստի Սիրիայում քաղաքական գործընթացին և այդ երկրում բռնության դադարեցմանը: «Մեր կարծիքով` պահեստային նախագիծը շատ վտանգավոր և ողբերգական հետևանքների կհանգեցնի Սիրիայում»,- հայտնել է Չուրկինը: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան առաջարկեցին խիստ պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ասադի, այլև նրա ընտանիքի և մերձավորների նկատմամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |