Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում ոչ ոքի է խաղացել ԱՊՈԵԼ-ի հետ![]() 29 սեպտեմբերի 2011 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում հանդիպեց ԱՊՈԵԼ-ի հետ: 61-րդ րոպեին առաջինը խաղի հաշիվը բացեցին Կիպրոսի թիմի ֆուտբոլիստները, բայց երեք րոպե անց Ժադսոնը հավասարեցրեց հաշիվը, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի G խմբում 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ իրենց համար խաղը շատ բարդ էր, ինչպես և նա կանխատեսեց: «Մեզ դիմակայեց լավ կազմակերպված թիմ: Իմ խաղացողներին մշտապես ինչ-որ բան չէր բավականացնում հարձակման եզրափակիչ փուլում, իսկ ԱՊՈԵԼ-ը գոլ խփեց առաջին լուրջ հակագրոհում: Հուսանք, որ հաջողությունը կվերադառնա»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Մարզչի խոսքով, շատ գոլեր խփելու համար նրա սաներին պակասում է սառնարյունությունը. «Մենք մինչև հիմա խմբից դուրս գալու լավ շանսեր ունենք: Մենք կարող ենք հաղթել ԱՊՈԵԼ-ին արտագնա խաղում, միավորներ վերցնել «Զենիթի» և «Պորտուի» հետ խաղերում»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |