Wikipedia-ն թողարկել է QR կոդերի ստեղծման ծառայություն՝ թանգարաններին աջակցելու համար29 սեպտեմբերի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ QRPedia-ն։ Այն QR կոդերի ստեղծման ծառայություն է, որը թույլ է տալիս օգտագործողներին նկարել բջջայինով QR կոդը, որն ավտոմատ կտեղափոխի Wikipedia-ի համապատասխան լինքը։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։QRPedia ծառայությունն այժմ հասանելի է բոլորի համար։ Աշխարհի բազմաթիվ թանգարաններ արդեն կիրառում են այս ծառայությունը հետևյալ կերպ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշների մասին Wikipedia-ում առկա տեղեկություններով նյութի QR կոդը ստեղծում են QRPedia-ի միջոցով։ Այն ստեղծելու համար անհրաժեշտ է նյութի Wikipedia-ի լինքը տեղադրել QRPedia-ում և այդ կերպ ավտոմատ ստանալ նյութի QR կոդը։ Ապա թանգարանները ստացված QR կոդը տպագրում և տեղադրում են էքսպոնատների կողքին։ Թանգարանների յուրաքանչյուր այցելու ցուցանմուշների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝ պարզապես նկարում է իր հեռախոսով QR կոդը և տեղափոխվում Wikipedia։ QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։ Եթե Wikipedia-ում չկա համապատասխան նյութն օգտագործողի նախըտրած լեզվով, ծրագիրը որոնում է թեմային մոտ կամ քիչ թե շատ փոխարինող նյութ նախըտրած լեզվով և տեղափոխում դեպի այդ էջը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |