Բռնցքամարտի ԱԱ Բաքվում. Արթուր Խաչատրյանը չկարողացավ հաղթել 1/32 եզրափակչում![]() 29 սեպտեմբերի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող ելույթ ունեցավ: 1/32 եզրափակչում Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) հանդիպեց իրանցի Էհսան Ռոուզբահանի հետ, որն էլ հաղթեց մեծ առավելությամբ՝ 15:8: Սեպտեմբերի 29-ին մինչև 69կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը, նրա մրցակիցը կլինի Տուվշիբատ Բյամբան (Մոնղոլիա): Սեպտեմբերի 30-ին Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ) կհանդիպի Դավիթ Մյուլլերի (Գերմանի) հետ, իսկ հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Սարուխանյանը (60կգ ք/կ) կհանդիպի Խոսե Ռամիրեսի (ԱՄՆ) հետ, նույն օրը հանդես կգա նաև Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ): Իսկ ծանրքաշային Արմեն Սիմոնյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը: Առաջնությունն ընտրական է 2012թ. Օլիմպիադայի համար, խաղարկվում է 92 անվանական ուղեգիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |