Յունիբանկը կգործարկի Հայաստանի համար նորույթ հանդիսացող mobile commerce ծառայությունը![]() 29 սեպտեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ Յունիբանկը կգործարկի mobile commerce (առևտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: 2012թ.-ի հունվարին նախագիծը կենթարկվի անհրաժեշտ թեստավորման, որից հետո mobile commerce ծառայությունը հասանելի կդառնա հաճախորդների համար: Mobile commerce ծառայության հիմնական նշանակությունը մանրածախ ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումների իրականացումն է հեռախոսի միջոցով: Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ, գնումներ, վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց, քարտից քարտ փոխանցումներ և այլն: Ծառայությունից օգտվելու համար Յունիբանկի հաճախորդների բջջային հեռախոսներում կտեղադրվի հատուկ ծրագիր, որը կապահովի անկանխիկ և անվտանգ գործարքների իրականացումը: «Նման նախագծերը հաջողությամբ իրագործվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Այնպես որ, մենք ակնկալում ենք ոչ պակաս պահանջարկ նաև Հայաստանում: Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է և մենք մշտապես ձգտում ենք հաճախորդին առաջարկել առավելագույնս հասանելի և հարմար ժամանակակից ծառայություններ», - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |