Մհեր Շահգելդյան. ՕԵԿ-ը դեռևս չի քննարկել ընտրություններին կոալիցիայի հետ միասնական ցուցակով մասնակցելու հարցը![]() 29 սեպտեմբերի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի, ՕԵԿ-ը դեռևս չի քննարկել ապագա խորհրդարանական ընտրություններին կոալիցիայի հետ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, նման հարց օրակարգում դեռևս չկա: «Մենք միշտ առանձին ենք մասնակցել ընտրություններին և այժմ աշխատում ենք կուսակցությունը հզորացնելու ուղղությամբ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նա: Շահգելդյանը հավելել է, որ «Օրինաց երկիրը» հզորանում է, ավելանում է անդամների թիվն ու կառույցների քանակը մարզերում, և «կուսակցությունն առաջ է ընթանում»: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի շանսերին խորհրդարանական ընտրություններում, ապա Շահգելդյանը նշել է, որ միանշանակ վստահ է, որ կուսակցությունը տեղեր կստանա Ազգային ժողովում և լուրջ ներկայություն կունենա: «ՕԵԿ շանսերը միշտ իրական են և կախված են մեր աշխատանքից»,-հավելել է նա: Նա խոստովանել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, այնուամենայնիվ, «Օրինաց երկրի» վարկանիշը մի փոքր նվազեց, քանի որ «ոմանք չհասկացան կուսակցության գործողությունները»: 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որը երրորդն էր ըստ հավաքված քվեների քանակի, սատարեց հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանին, որին դեմ էր հանդես գալիս ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հետագայում Արթուր Բաղդասարյանը ստացավ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |