Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի29 սեպտեմբերի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի: Այդ մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով 2012թ. պետբյուջեի նախագիծը: «Քաղծառայողներին մենք տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ»,- ասել է նա: Նրա խոսքով` պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանը կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից` պայմանով, որ այդ ծրագրերը կիրականացվեն: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա նաև ավելացնելու երկրի սոցիալական ծախսերը Ինչպես հաղորդել է Տիգրան Սարգսյանը, այս փաթեթը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռելու իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։ «Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց»,- ընդգծել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |