ՀԱԿ-ը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ներքաղաքական իրադրությունը Հայաստանում

ՀԱԿ-ը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ներքաղաքական իրադրությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Բրիտանիայի արտաքին գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պաշտոնյա Ալան Փարֆիթի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության տապալման պատճառները, սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքը, ընդդիմության անելիքները:

Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանում արդար և ազատ ընտրությունների անցկացման հնարավորությունները և այդ կապակցությամբ` արտահերթ նախագահական և խոհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---