ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է անում չհայտնվել Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ29 սեպտեմբերի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Երևանում իր քաղաքացիներին կոչ է անում զգույշ լինել սեպտեմբերի 30-ին` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի և քաղաքի փողոցներով դրան հաջորդող երթի ժամանակ: Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից, որոնցով ընթանալու է ընդդիմության երթը, մասնավորապես` Մաշտողի պողոտա, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներ, Հյուսիսային պողոտա և Ազատության հրապարակ: «Մենք ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք, որ անգամ ցույցերը, որոնք խաղաղ բնույթ են կրում, կարող են բախումների վերածվել, և կարող է առանց նախազգուշացման բռնություն կիրառվել: Դուք պետք է հետևեք իրադրությանն ու զգույշ լինեք այնտեղ, որտեղ գտնվում եք»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ժողովրդին կոչ են արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային շքերթին: ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում և իշխանություններին նոր պահանջներ առաջադրում` հավելելով, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |