Android Market-ում հասանելի է երեխաներին հայերեն այբուբենը սովորեցնող iBuben ծրագիրը![]() 30 սեպտեմբերի 2011 - 09:04 AMT PanARMENIAN.Net - Խաղերի նախագծմամբ զբաղվող Kidostate ընկերությունը ստեղծել է կրթական ծրագիր 3-5 տարեկան երեխաների համար։ Ծրագիրը կոչվում է iBuben։ Ծրագրի միջոցով երեխաները մեկ շաբաթում կարող են սովորել ողջ հայերեն այբուբենը և թվերը։ Ծրագիրը լի է գունավոր նկարներով և պատկերներով։ Նախագծի կառավարիչ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեկ շաբաթը երաշխավորված է, քանի որ նախապես կատարել են փորձարկումներ 3-5 տարեկան երեխաների շրջանում։ «Ծրագրում առկա բոլոր նկարների հեղինակն է անիմատոր Ագաթա Բադալյանը։ Մենք ուրախ ենք ներկայացնել այս փոքր ծրագիրը երեխաներին, այն շատ զվարճալի է»,-նշեց Ալբերտ Պողոսյանը։ iBuben ծրագիրը ունի և՛ iOS և՛ Android տարբերակներ։ Այս պահին հասանելի է միայն Android 1,6 և ավելի բարձր տարբերակների համար։ iBuben-ը կարելի է ներբեռնել անվճար Android Market-ից։ Ալբերտ Պողոսյանի խոսքով, մի երկու օր է, ինչ ծրագիրը տեղադրված է Android Market-ում և արդեն հասցրել է ներբեռնվել 100 անգամ։ Ալբերտ Պողոսյանի խոսքով, Kidostate ընկերությունը շատ շուտով կհայտնի նաև իր հաջորդ նմանատիպ կրթական նախագծի մասին, որի վրա այժմ աշխատում են նախագծողները։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |