Շտեֆան Ֆյուլե. Առանց զարգացած քաղաքացիական հասարակության, «Արևելյան գործընկերության» երկրների մոտ ոչինչ չի ստացվի![]() 30 սեպտեմբերի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Առանց զարգացած ու կայուն քաղաքացիական հասարակության «Արևելյան գործընկերության» երկրների մոտ ոչինչ չի ստացվի: Այդ մասին Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Մենք հուսով ենք, որ դուք կաջակցեք մեզ գործընկեր երկրներում բարեփոխումների իրականացման ու ժողովրդավարական սկզբունքների հաստատման գործում»,-ասել է նա՝ դիմելով լսարանին: Ըստ Ֆյուլեի, «ավելին ավելինի համար» սկզբունքը պետք է իրողություն դառնա, ինչն, անշուշտ, ջանքեր է պահանջում բոլորից: «ԵՄ-ն, իր հերթին, պետք է համապատասխան կերպով արձագանքի գործընկեր երկրների կողմից իրագործվող բարեփոխումներին»,-ասել է հանձնակատարը: Համապատասխան ասելով հանձնակատարը ենթադրում է «ֆինանսական օգնությունը, ազատ տեղաշարժի դյուրացումը, մասնավորապես, զբոսաշրջության խթանումն ու ժողովրդավարական հիմքերի ստեղծումը»: Համագործակցության առավել լավ պայամններ ստեղծելու շահագրգռվածության ապացույց է հանդիսանում, ըստ Ֆյուլեի, 2010-13թթ նախագծի. բյուջեն, որը կազմում է 1,9 մլրդ եվրո: «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների ու ԵՄ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Վարշավայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |