ՀԱԿ-ում չեն մեկնաբանում ընդդիմության` նստացույց սկսելու մասին լուրերը![]() 30 սեպտեմբերի 2011 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում տարածված լուրերն այն մասին, որ ընդդիմությունն այսօրվա ցույցից հետո մտադիր է նստացույց սկսել: «Առանց մեկնաբանությունների»,- ասել է Հայաստանի առաջին նախագահի մամլո քարտուղար Արման Մուսինյանն ի պատասխան PanARMENIAN.Net ի թղթակցի` տարածված տեղեկատվությունը մեկնաբանելու մասին խնդրանքին: Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսը ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |