ՀԲ մասնագետը կարծում է, որ Հայաստանի ներուժը հարկերի հավաքման ոլորտում ամբողջ ծավալով չի օգտագործվում30 սեպտեմբերի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հարկային ոլորտի խնդիրներից մեկը, որը Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել, այդ թվում միջազգային դոնոր-կազմակերպությունների աջակցությամբ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցածր ցուցանիշն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի պետական հատվածի ավագ մասնագետ Մունավեր Սուլթան Կվաժան: Նրա խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը չբացահայտված պոտենցիալ ունի հարկերի հավաքման ոլորտում: «Ուժերը կենտրոնացումը անբարեխիղճ հարկատուների վրա և այնպիսի համակարգերի ներմուծումը, որոնք խթանում են հարկատուների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, թույլ կտան Հայաստանին օգտագործել այդ պոտենցիալը»,- ասել է ՀԲ մասնագետը: Այդ ճանապարհին, Մունավեր Սուլթան Կվաժայի խոսքով, անհրաժեշտ է ապահովել նաև մարդկային ռեսուրսների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում: Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում` հասկացություններ և երկրների փորձ» գրքի շնորհանդեսը, որի խմբագիրներն են Մունավեր Սուլթան Կվաժան, Ռաուլ Ավաստան և Յանա Լոպրիկան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |