Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին![]() 30 սեպտեմբերի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմեբրի 29-30 Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում կառավարությունը հայտարարել է, որ որոշել է աջակցել այդ ծրագրի զարգացմանը: Մասնավորապես, Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին, ինչն ուղղված է նպատակների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Լեհական կառավարության այս քայլի կապակցությամբ, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Գիլգելմ Մոլտերերը հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Լեհաստանի իշխանությունների նախաձեռնությունը: «Ծանր տնտեսական պայմաններում մենք ուրախ ենք լեհական կառավարության նախաձեռնության համար, որն ուղղված է ԵՄ և արևելայն գործընկերության երկրների ինետգրման խորացմանը, ապահովում է նվիրվածությունը մեր գերակայություններին»,-հայտարարել է նա: Եվրոպական ներդրումային բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հարևանության քաղաքականության շրջանակներում: 2007-13թթ. բյուջեն կազմում է 3,7 մլրդ եվրո, որոնք նախատեսված են տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, էներգետիկայի և ենթակառուցվածքների ստեղծմանը: Այս պահի դրությամբ բյուջեն կազմում է 1,5 մլրդ եվրո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |