Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 3-րդ անգամ մեկնարկեց «Տպագրական արվեստի ներածություն» ծրագիրը30 սեպտեմբերի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ թվով երրորդ «Տպագրական արվեստի ներածություն» ծրագիրը: Այն նախատեսված է 12-32 տարեկանների համար և իրականացվում է «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում և նպաստում է Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, ինչպես նաև բացառիկ հնարավորություն է տալիս ծանոթանալու մետաքսագրության տեխնիկային: Կրթական ծրագրերի համակարգող Մանե Մկրտչյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, արդեն մասնակցել են 30 հոգի: Ծրագրի նպատակն է ծանոթացնել Վազարելիի արվեստին և դրա հետ մեկտեղ ծանոթացնել մետաքսագործության տեխնիկային: Մետաքսագրության տեխնիկան կիրառվում է ոչ միայն արվեստում, այլև կարելի է օգտագործել կենցաղում: Ծրագրում ներկայացված է մետաքսագրության ավանդական տեխնիկան: Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում: 1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |