Արցախում սկսում են պատրաստվել Շուշիի ազատագրման 20-ամյա տարեդարձին![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է և նրա մարտունակության հետևողական բարձրացումը հանդիսանում է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նիստում քննարկվել են նաև Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել տոնական միջոցառումների կազմակերպան և համակարգման կառավարական հանձնաժողով: Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |