Հիմնադրվել է «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը![]() 30 սեպտեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը, որը կմեկնարկի նոյեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 25-ին: Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: Յուրաքանչյուր ֆիլմ վերը նշված ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, և այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն հեռուստատեսության կայքում: Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին կարող են ներկայացվել մինչև 20 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով: Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |