Ռոստովում ցուցադրվելու է Գերմանիայում հայ ընտանիքի մասին պատմող «Մայրս, եղբայրս և ես» ֆիլմը

Ռոստովում ցուցադրվելու է Գերմանիայում  հայ ընտանիքի մասին պատմող «Մայրս, եղբայրս և ես» ֆիլմը

PanARMENIAN.Net - Հայ ընտանիքի մասին պատմող Նուրան Դ. Կալիսի «Մայրս, եղբայրս և ես» ֆիլմը ցուցադրվելու է Դոնի Ռոստովում` քաղաքում Գերմանիայի օրերի շրջանակներում, հայտնում է Miasin.ru-ն:

Ֆիլմում ներկայացված է Հայաստանից դուրս եկած մի ընտանիքի մասին, որտեղ գլխավոր հերոսը կոնֆլիկտների մեջ է մոր հետ: Կոնֆլիկտի պատճառն այն է, որ որդին հարմարվել է Գերմանիայի կյանքին, իսկ մայրը` ընդհակառակը, ապրում է մեկուսացված: Մյուս որդին, ֆիլմում, կարծես միջնորդ լինի:

Տվյալ պատմության մեջ ռեժիսորը մեծ ուշադրություն է դարձրել հատկապես տան ռետրո ոճի հարդարման վրա, ցույց տալով, որ մոր մոտ ներկան անցյալ է: Ֆիլմի ավարտը տխուր է, նայց ֆիլմ ստեղծողները չեն ցանկանում անվանել այն տխուր, որովհետև գլխավոր միտքն այն է, որ հայրենիքը բոլորի համար կարևոր է, պետք է հիշել դա:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա է գտնվելու պրոդյուսեր Անդրեաս Տեննեսսենը, իսկ ցուցադրությունից հետո կայանալու է քննարկում:

Դոնի Ռոստովում Գերմանիայի որերն անցկացվելու են հոկտեմբերի 1-8-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---