Նիկոլ Փաշինյան. Հայաստանում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդը![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը սեպտեմբերի 30-ին բացել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ավելի հզոր ուժ, քան Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը: «Դու կհաղթե'ս, ի'մ ժողովուրդ»,- ասել է նա: Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին ցուցարարներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության կուսակցատոմսերի փաթեթը և հայտնել, որ դրանք հանձնվել են այսօրվա հանրահավաքի ժամանակ: Մանուկյանը հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում իրենց հանձնվել է ՀՀԿ 3,75կգ կուսակցատոմս: Իսկ այժմ իր մոտ ավելի քան 4 կգ կուսակցատոմս կա: Նա ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց Երկրի» անդամներին կոչ է արել շարունակել ՀԱԿ-ին հանձնել իրենց կուսակցատոմսերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |