ԵՄ. Միությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ30 սեպտեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված ամփոփիչ քոմյունիքեում կողմերը հաստատել են հավատարմությունը եվրոպական արժեքների հանդեպ և դրանք որպես առաջնային սահմանել գործընկերության երկրների ժողովրդական քաղաքականություններում: Եվրամիությունն իր կողմից նշել է մասնակից երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Քոմյունիքեի համաձայն, գործընկերության երկրների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են տեղաշարժման ազատության ապահովումը, այդ թվում` արտոնագրի ռեժիմի պարզեցումը և ազատ առևտրի գոտիների ստեղծումը: Այս համատեքստում քոմյունիքեում նշվում է, որ ԵՄ-ը սկսում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավիայի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և այս հարցի շուրջ խորացված բանակցություններ սկսում Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ամփոփիչ փաստաթղթի կարևոր կետ է նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին հայտարարությունը, որի համաձայն, եվրոպական հանրությունը գործընկերության երկրներին կոչ է անում առկա հակամարտությունների շուտափույթ լուծմանը ձգտել, ընդ որում` համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |