ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքների հետ միասին որոշել է վերսկսել նաև ՀՀ իշխանությունների հետ երկխոսությունը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, և իշխանություններին առաջադրել է նույն 8 պահանջները, որոնք առաջադրել էր նաև նախորդ հանրահավաքի ժամանակ: «ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին»: Ընդ որում, նա նկատել է. «Մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»: Տեր-Պետրոսյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է իրենց նամակով և խնդրել իր ձերբակալությունն արգելք չհամարել երկխոսության համար: ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է, որ իրենք մտադիր են վաղվանից շուրջօրյա հանրահավաքների հետ մեկտեղ վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի պատասխանատու: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա հանրահավաքները»,- նշել է նա: ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից երկաթյա կարգապահություն է պահանջվում` հայտնելով ցանկացած ինքնագործունեության անթույլատրելիության մասին: Նա կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չբախվել Ոստիկանության հետ, ինչպես նաև հայտնել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց արգելվում է գալ հրապարակ: Հրապարակում կարգապահությանը հետևելու են հասարակական կարքադրիչները, ինչպես նաև կձևավորվի Լևոն Զուրաբյանից, Դավիթ Շահնազարյանից, Դավիթ Մաթևոսյանից և Ավետիս Առաքելյանից կազմված խումբ, որը անհրաժեշտության դեպքում հրապարակում բանակցություններ կվարի Ոստիկանության ներկայացուցիչների հետ: «Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը: Նա և Կոնգրեսի մյուս առաջնորդները սկսել են վստահեցնել ցուցարարներին, որ նրանք նման ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն և չպետք է վախենան Ոստիկանությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |