Լևոն Շիրինյան. Ադրբեջանը թուրք-իսրայելյան հակամարտության դեպքում կսատարի հարզատ Թուրքիային![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրք-իսրայելյան հակամարտության պատճառը Թուրքիայի ցանկությունն է տարածել իր ազդեցությունը Օսմանյան կայսրության մեջ մտնող երկրների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Նա նշել է, որ թուրքական պետությունը սովորական պետություն չէ՝ այն ռազմատենչ է ու ագրեսիվ և որ «գիշատիչի հոգեբանությունը թուրք ազգի մոտ պահպանվում է…Իսկ թուրքական վերնախավը Օսմանյան կայսրության ոգով է առաջնորդվում»: Ըստ նրա, այժմ Թուրքիան հզորացել է, «զգում է մկաններում կուտակված ուժը» և փորձում է օգտվել արաբական աշխարհի թուլությունից և իր ազդեցությունը տարածել նրա վրա: Շիրինյանը նշել է նաև, որ Ադրբեջանը ծնվեց Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի միջև գործարքի արդյունքում, և զուտ թուրքական պետություն է և Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի հետ կազմում է յուրօրնակ թուրքական կոնֆեդերացիա, որտեղ առաջատարը Թուրքիան է: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այլ ելք չունի, քան այդ կոնֆեդերացիայում Թուրքիային սատարելը, կամ կրկին Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելը, որին դեմ է ԱՄՆ-ն: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան, երբ 2010թ. մայիսին թուրքական «Ազատության տորմիղը», որը Գազա էր ուղորդվում, հարձակման ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության ուժերի կողմից, 9 թուրք զոհվեց: Անկարան ներողություն է պահանջում Անկարայից, սակայն Երուսաղեմը հրաժարավել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |