Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա Ազատության հրապարակում երեկոյան![]() 1 հոկտեմբերի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ինչպես իր ելույթում ասել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քանի որ ՀԱԿ կողմնակիցների մեծամասնությունը կարծում էր, որ հանրահավաքը սկսվելու է 18:30-ին, Ազատության հրապարակում բավական քիչ մարդ է հավաքվել: Ուստի ղեկավարությունը որոշում է ընդունել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաք անցկացնել երեկոյան: Հիմա հրապարակում շուրջ 2000 մարդ, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Հատկանշական է, որ շրջակայքի սրճարանները և բիստրոները փակ են: Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |