Արամ Մանուկյանը` ընդդիմության կողմնակիցներին. «Դուք հանգստանալու իրավունք չունեք»![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կոչ է արել ՀԱԿ կողմնակիցներին հույսը չդնել ուրիշների վրա և ակտիվ մասնակցել պայքարին` բաց չթողնելով կոնգրեսի ոչ մի միջոցառում: «Դուք հանգստի իրավունք չունեք»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահը: Որպես օրինակ նա հիշեցրել է հայկական լեգենդը, երբ Զվարթնոց տաճարի 32 սյուներից մեկը, որոնք պահում էին աշտարակը, որոշել է հանգստանալ և հույս է ունեցել, որ մնացած 35 սյուները կպահեն տաճարը: «Բայց եկել է պահ, երբ բոլոր սյուները միաժամանակ են մտածել այդ մասին և տաճարը փլվել է»,- ասել է Մանուկյանը: Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ: Շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ ընդդիմությունը կվերսկի երկխոսությունը իշխանությունների հետ: Ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, իրենց հաշվարկներով, գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1,500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում եղել է 200-300 մարդ, ոչ ավելի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |