Իրանում վրդովված են թուրք վարչապետի երկերեսանիությամբ![]() 1 հոկտեմբերի 2011 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը վրդովված է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկերեսանիությամբ և նրա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում նրա ելույթը ենթարկել է քննադատության: «Թուրքիան ողջ աշխարհի մահմեդականներին հարված է հասցրել մեջքից»,- ասել է մեծ այաթոլլա Նասեր Մակարեմ Շիրազին, հաղորդում է MIGnews-ը: «Թուրքական իշխանությունները պնդում են, որ նրանք ոչ մի բարեկամական հարաբերություններ չունեն Իսրայելի ռեժիմի հետ, բայց նրանց գործողությունները հակառակն են ապացուցում»,- ասել է նա: Նա հավելել, որ թեև Էրդողանն իր ելույթում քննադատել է սիրիական և իսրայելական ռեժիմները, բայց նշել, որ «ոչ մի խնդիր չունի իսրայելական ժողովրդի հետ», բայց, ինչպես նշել է այաթոլլան, Էրդողանը ոչ մի խոսք չի ասել Պաղեստինի անմեղ ժողովրդի օգտին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |