Հայաստանի նախագահը շնորհավորել է Չինաստանի ղեկավարին ՉԺՀ կազմավորման տարեդարձի առթիվ![]() 1 հոկտեմբերի 2011 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին՝ ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Հու Ձինթաոյին և Չինաստանի բարեկամ ժողովրդին. «Մեծ գոհունակությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին ու հաջողություններին հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Անշեղորեն բարձրացել է Չինաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու շարունակական ակտիվ գործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կընլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |