Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը պրոբլեմ է միայն Սերժ Սարգսյանի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այսօրվա ելույթում հանրահավաքի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող լուրերին՝ քաղաքական դաշտ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: «Ինձ համար սա շինծու թեմա է, որովհետև բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն մարած քարտ է: Նա քաղաքական գործիչ չէ և երբեք չի եղել»,- նշել է ՀԱԿ առաջնորդը: Տեր-Պետրոսյանն իր սխալն էլ է տեսնում այդ հարցում, քանզի «մեր իշխանության մեջ մտավ, հիմա նա խոսում է իր վերադարձի հնարավորության մասին»: ՀԱԿ առաջնորդը նաև նշել է, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է նաև ոչ խելամիտ քայլեր անել, որից մեկը նրա երեկվա հայտարարությունն է: «Դա մեզ համար պրոբլեմ չէ, և եթե պրոբլեմ է` միայն պրոբլեմ է Սերժ Սարգսյանի համար: Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Դաշնակցությունը երբեք չի մտնի ուրիշի արյունը թափած ուժի տակ, նույնը չի անի ԲՀԿ-ն: Նրանք հիմար չեն, որ իրենց անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Կարող է Վարդան Օսկանյանը եղբայրանալ Քոչարյանի հետ, դա հասկանալի է: Ես այս թեման ավարտեցի և այլևս չեմ անդրադառնա Քոչարյանին»,- ամփոփել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է վերադառնա քաղաքական դաշտ: Երեկ երեկոյան ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը վերածվել է անընդհատ հանրահավաքների, որոնք պետք է տևեն 7 օր: Գիշերը մարդիկ վրաններով մնացել են Ազատության հրապարակում: Ոստիկանությունը այս հանրահավաքը համարում է ոչ արտոնված: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |