Բաքվում Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկների վրա հարձակվել են![]() ![]() PanARMENIAN.Net - Բաքվում Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկների վրա հարձակվել են: Ինչպես հաղորդում է «Քրեական Ադրբեջան» լրատվական գործակալությունը, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների մի մեծ խումբ մեկ առ մեկ թափանցել է մարզահամալիր, չնայած խիստ հսկողությանը, և հանդիսատեսների շարքում ռինգին մոտ տեղեր զբաղեցրել: Սպասելով հայ բռնցքամարտիկի ռինգ դուրս գալուն՝ ակտիվիստները սկսել են բղավել «Հայե՛ր, կորե՛ք այստեղից», «Ամո՛թ հրավիրողներին», «Կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ» և քարերի կույտ նետել ռինգ: Մրցումները դադարեցվել են, հայ բռնցքամարտիկը, մրցավարական կազմն ու ռեֆերին լքել են դահլիճը: ՂԱԿ նախագահ Ակիֆ Նագին հայտնել է. «Մենք մի քանի օր շարունակ պատրաստվում էինք այս ակցիային և իմանալով, որ այսօր ռինգ են դուրս գալու հայ բռնցքամարտիկները, սպասեցինք այդ պահին և քարեր նետեցինք: Ակցիայի նպատակն է խոչընդոտել հայերի մասնակցությանը մրցաշարին: Եթե մեզ ականջ չդնեն, մենք ավելի ծայրահեղ ակցիաներ կիրականացնենք»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |