Դևիդ Քեմերոն. Եվրագոտու ճգնաժամը սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար

Դևիդ Քեմերոն. Եվրագոտու ճգնաժամը սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար

PanARMENIAN.Net - Եվրագոտու ճգնաժամը սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Եվրագոտին սպառնալիք է ներկայացնում ոչ միայն իր, այլև բրիտանական, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար»,- նշել է Քեմերոնը, հաղորդում է BBC-ն:

Բրիտանական վարչապետը եվրոպական քաղաքական գործիչներին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել բանկային ոլորտում իրադրության կայունացման համար: «Մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները, որպեսզի եվրոպական բանկերն ամրապնդվեն, կառուցվի անհրաժեշտ պաշտպանություն, որպեսզի եվրագոտին կարողանա լուծել իր պարտքային խնդիրները: Դա պետք է անել արդեն հիմա: Դեռևս ժամանակ կա շուկաներից առաջ անցնելու համար»,- հայտնել է Քեմերոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է նաև, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել Մեծ Բրիտանիայում դեֆիցիտի կրճատման սեփական ծրագրերից, չնայած բրիտանական տնտեսության աճի նշաններին:

2010թ. մայիսին Բրիտանիայի պահպանողականների իշխող կուսակցությունը՝ Քեմերոնի գլխավորությամբ ընդունեց խիստ տնտեսության միջոցների փաթեթը բյուջետային դեֆիցիտի կրճատման վերաբերյալ, որն այդ պահին ՀՆԱ ծավալի՝ Մեծ Բրիտանիայի համար ռեկորդային 10 տոկոսն էր կազմում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---