Ֆրանսիայի վարչապետն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ

Ֆրանսիայի վարչապետն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում Ֆիյոնն ասել է, որ հասկանում է «Ուկրաինայի և Վրաստանի ակնկալիքները, սակայն արդյունավետ չէր լինի այսօր քննարկումներ սկսել այդ երկրների հետ ԵՄ կապի վերջնական ձևի շուրջ», հաղորդել է աղբյուրը Ֆրանսիայի կառավարությունից:

«Եվրոպայում որոշակի հոգնածություն կա ԵՄ ընդլայնումից: Արևմուտքում գերակայում է այն զգացողությունը, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան և Ռումինիան, որոնք ԵՄ-ին անդամակցում են 2007-ից, շատ վաղ գնացին այդ քայլին», նշում է APF-ի աղբյուրը:

Այս հայտարարությունը կոտրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հույսերը, որը պարբերաբար ԵՄ-ին Վրաստանի անդամակցության ջերմ ցանկություն է հայտնում: «Մերձեցումը Եվրամիության հետ որոշիչ է Վրաստանի զարգացման և անվտանգության տեսակետից: Մենք չենք կարող մենակ մնալ, մենք շատ բարդ տարածաշրջանում ենք գտնվում և մեծ մարտահրավերների առջև ենք կանգնած: Մեզ համար դա կյանքի և մահվան հարց է: Մենք պետք է որևէ միավորման մեջ գտնվենք: Իսկ մեզ համար որևէ միավորումը եվրոպական տունն է»,- հայտնել է Սահակաշվիլին նույն գագաթաժողովում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---