Վանաձոր - Բագրատաշեն ճանապարհը փակ է. սողանքի գոտում կան ավտոմեքենաներ![]() ![]() PanARMENIAN.Net - M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: «Խնդրում ենք ձեռնպահ մնալ Վանաձոր - Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց: Գործում է շրջանցիկ ճանապարհ` Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ` 010 52 96 90, 010 36 02 97, 060 44 02 38 հեռախոսահամարներով»,- նշվում է օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |