Մոհամմեդ Տանտավի. Հոսնի Մուբարաքը մեղավոր չէ տարեսկզբին ցուցարարների մահվան մեջ![]() 3 հոկտեմբերի 2011 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Ֆելդմարշալ Մոհամմեդ Հուսսեյն Տանտավին, որը գլխավորում է Եգիպտոսի ժամանակավոր Կառավարությունը, հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հունվար-փետրվարին բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների վրա կրակ բացելու կարգադրություն չի տվել: Նման հայտարարությամբ Տանտավին հանդես է եկել կիրակի օրը` մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նա գաղտնի կերպով հանդես եկավ գահընկեց արված նախագահի գործով դատավարության ժամանակ, հաղորդում է BBC-ն: 2011թ. սկզբին հրաժարական տված Եգիպտոսի նախկին նախագահը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանության մեջ, որոնց զանգվածային ելույթները 18 օրվա ընթացքում հանգեցրին վարչակարգի տապալմանը, ինչպես նաև կոռուպցիայի մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: 2011թ. հունվարին Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաներ բռնկվեցին: Ցույցերի դաժան ճնշման արդյունքում ավելի քան 800 մարդ զոհվեց: Ցուցարարների գլխավոր պահանջը Հ.Մուբարաքի հրաժարականն էր, որը երկիրը ղեկավարում էր սկսած 1981 թվականից: Նա ստիպված էր լքել իր պաշտոնը 2011թ. փետրվարի 11-ին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |