Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» հինգ տուրերից հետո 6 միավորով 3-րդ տեղում է

Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» հինգ տուրերից հետո 6 միավորով 3-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Սան Պաուլոյում հինգ տուրերի խաղարկումից հետո «Մեծ սաղավարտի» առաջատարը Վասիլի Իվանչուկն է (Ուկրաինա), որը 10 միավոր է հավաքել: Խիկարու Նակամուրան (ԱՄՆ) 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդում է 6 միավորով:

Նույնքան միավոր ունեն նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարսլենը (Նորվեգիա): Մրցաշարային աղյուսակը 3 միավորով եզրափակում է Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսը (Իսպանիա):

Հոկտեմբերի 6-ին «Մեծ սաղավարտի» շարքի եզրափակիչ մրցաշարը կշարունակվի իսպանական Բիլբաո քաղաքում:

6-րդ տուրում Արոնյանի հակառակորդը կլինի Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսը, Իվանչուկն իր ուժերը կչափի Նակամուրայի հետ, իսկ Կարլսենը` Անանդի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---