Թուրքիան դեռ հույս ունի նոր առաջարկներ ստանալ Ռուսաստանից «գազի մասին համաձայնագրի» վերաբերյալ![]() 3 հոկտեմբերի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Թուրքիան չի երկարացրել Ռուսաստանի հետ համաձայնագիրն այսպես կոչված «արևմտյան երթուղով» գազամատակարարման վերաբերյալ, թուրքական կողմը, այնուամենայնիվ, սպասում է Ռուսաստանի կողմից առաջարկի «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, հաղորդում է Haberler թերթը: Յիլդիզը նաև ասել է, որ ռուսական գազը Թուրքիա մատակարարելու մասին համաձայնագրի երկարացումից հրաժարվելը ոչ մի կերպ չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: «Ռուս-թուրքական հարաբերությունները կառուցված են ոչ միայն գազատարային քաղաքականության վրա»,- ասել է նախարարը: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն անցած շաբաթ հայտարարել է, որ այսպես կոչված «արևմտյան երթուղով» ռուսական բնական գազի առաքման մասին համաձայնագիրը չի երկարացվելու: Ավելի վաղ նա նախազգուշացրել է փաստաթուղթը վերանայելու հնարավորության մասին, որը նախատեսում է դեպի Թուրքիա 6 մլրդ խմ գազի առաքում, եթե ՌԴ չնվազեցնի գազի գինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |