Բաքվում հայկական պատվիրակությունը, վախենալով սեփական կյանքի համար, հերքում է հարձակումների մասին լուրերը

Բաքվում հայկական պատվիրակությունը, վախենալով սեփական կյանքի համար, հերքում է հարձակումների մասին լուրերը

PanARMENIAN.Net - Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Բաքվում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկները հարձակման են ենթարկվել: «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների մի մեծ խմբի առանձին-առանձին հաջողվել է մուտք գործել մարզահամալիր, չնայած ուժեղացված պահպանությանը, և ցրվելով, տեղեր գրավել ռինգին մոտ, հանդիսատեսների շարքում: Երբ ռինգ է դուրս եկել հայ մարզիկը, նրանք սկսել են բղավել. «Հեռացեք, հայեր», «Ամոթ հրավիրողներին», «Կամ Ղարաբաղ, կամ մահ», քարերի տարափ տեղալով ռինգի ուղղությամբ: Մրցումները դադարեցվել են: Հայ մարզիկը, մրցավարներն ու ռեֆերին լքել են դահլիճը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Բաքվում հայկական պատվիրակության ղեկավար ու ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը հերքել է ադրբեջանական azerisport.com լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն հայ բռնցքամարտիկները ենթարկվել են հարձակման:

Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային մոտ աղբյուրները հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին, որ իրականում հայ մարզիկները հարձակման են նեթարկվել, սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից, այդ մասին գերադասում են առայժմ չխոսել: « AIBA –ն չի կարողանում կասեցնել անկարգությունները, կազմակերպիչները չեն ապահովել խոստացած անվտանգության մակարդակի նույնիսկ 30 տոկոսը: Հայ մարզիկների ելույթների ժամանակ ադրբեջանցիները նրանց ուղղությամբ քարեր, դանակներ ու այլ առարկաներ են նետել»,-ասել է աղբյուրը:

Չորս բռնցքամարտիկներ, որոնք արդեն ավարտել են իրենց ելույթներն աշխարհի առաջնությունում, արդեն վերադարձել են Հայաստան:

Իսկ հոկտեմբերի 3-ին աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում հանդես կգա Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (49կգ ք/կ): Նույն օրը ռինգ դուրս կգա նաև աշխարհի փոխչեմպիոն և աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ):

Առաջնությունն ընտրական է 2012թ. Օլիմպիադայի համար, որտեղ խաղարկվում է 92 անվանական ուղեգիր:

2004թ. նույն այդ «ՂԱԿ»-ը Բաքվում ՆԱՏՕ-ի կոնֆերանսի ժամանակ հարձակվեցին ՀՀ ԶՈւ սպաներ՝ գնդապետ Մուրադ Իսահանյանի ու ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանի վրա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---