ՀԱԿ-ը հայտարարել է իր շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական, քաղաքացիական ֆորում![]() 3 հոկտեմբերի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Հիմք ընդունելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքը և հետապնդելով Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակը, Հայ ազգային կոնգրեսը հռչակում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական , քաղաքացիական ֆորում»,- այդ մասին ասվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում: Ֆորումի նպատակներն են՝ մանրամասն և համակողմանի քննարկել և մշակել Հայաստանի հանրապետության զարգացման քաղաքականությունը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներին, հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել նշված քաղաքականության մշակմանը, ձևավորել Հայաստանի ապագա զարգացման ընդհանրական հայեցակարգ, առավելագույնս օգտագործել հասարակության մեջ առկա ներուժը՝ հայեցակարգի մշակման և հանրայնացման գործում: Ազատության հրապարակում 4 օր գործելու են ոլորտային խմբեր, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն Կոնգրեսի կողմից մշակված ծրագրերը և կնախաձեռնվի հանրային քննարկում: Կոնգրեսի մշակված ծրագրերից բացի կքննարկվեն ոլորտներին առնչվող կարևոր թեմաներ: Նշված ոլորտներն են ՝ առողջապահություն, արտաքին քաղաքականություն, բնապահպանություն, կրթություն և գիտություն, մշակույթ, պաշտպանություն, տնտեսություն: Ներկայացումներն ու քննարկումներն անցկացվելու են ամեն օր 3-6-ը: Զեկուցումների թեմաների և վայրերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը փակցված կլինի Ազատության հրապարակի մամուլի կենտրոնի մոտ տեղադրված ցուցատախտակներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |