Հերթական մարդահամարը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին

Հերթական մարդահամարը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Քննարկվել են հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ա.Գևորգյանը հորդորել է բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական կազմակերպություններին` գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար: Փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ պայմաններն ապահովված են գործընթացի բնականոն իրականացման համար, և հույս հայտնել, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---