Շվեդիայում բացվել է 110-րդ Նոբելյան շաբաթը

PanARMENIAN.Net - Շվեդիայում 110-րդ Նոբելյան շաբաթը կսկսվի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում դափնեկրի անվան հրապարակումից: Ինչպես հայտնում է «ՌոսԲալտը», վաղը Օսլոյում կհրապարակեն կոմիտեի որոշումը ֆիզիկայի, հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի գծով մրցանակակիրների մասին, իսկ հոկտեմբերի 8-ին հայտնի կդառնա խաղաղության մրցանակի դափնեկիրը:

2 օր անց, հոկտեմբերի 10-ին հայտնի կդառնա «Նոբելի հիշատակին նվիրված էկոնոմիկայի մրցանակի» տիտղոսակիրը:

Նոբելյան մրցանակակիրների անունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվում: Ըստ որոշ կանխատեսումների, մրցանակակիր կդառնա ճապոնացի Սինյա Յամանական օրգանիզմի սովորական բջիջներից ցողունային բջիջների ստացման հայտնագործության համար: Հավակնորդների թվում հիշատակվում են նաև ֆրանսիացի Պիեռ Շամբոնն ու ամերիկացիներ Ռոնալդ Էվանսն ու Էլվուդ Ջենսենը միջուկային հորմոնային ռեցեպտորների հայտնաբերման համար: Մրցանակակիր կարող է դառնալ նաև ամերիկացի Դևիդ Ջուլիուսը ցավի, տաքի և սառի ռեցեպտորների հայտնաբերման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---