Բրյուսովի անվան համալսարանում մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի «Գաուդեամուս» ծրագիրը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ից Երևանի 4 ԲՈՒՀ-երում`ԵՊԼՀ-ում, ԵՊՀ-ում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Գաուդեամուս» ուսանողական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մինչև ուսումնական տարվա վերջ ցուցադրվելու են փառատոնի վերջին 5 տարվա շուրջ 60 ֆիլմերը: Ցուցադրությունների աջակիցն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ փառատոնը կայանում է հուլիս ամսին, երբ ուսանողները հիմնականում Երևանում չեն լինում, այդ իսկ պատճառով որոշվեց կազմակերպել այս ծրագիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը իր հերթին ավելացրեց, որ ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ իրենց համոզմամբ, ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը: Առաջին ցուցադրությունը կայացավ ԵՊԼՀ-ում, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ուսանողներին ներկայացրեց իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |