ՀԱԿ-ը մամլո ասուլիս է սկսում բաց երկնքի տակ` անմիջապես Ազատության հրապարակում![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը մեկնարկել է նշանակված ժամին: Այսօր հանրահավաքի ընթացքում մամլո ասուլիս կանցկացվի բաց երկնքի տակ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Կոնգրեսի առաջնորդները: ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքով` համակարգողներն արդեն մոտ 400 հարց են ստացել: Ողջույնի խոսքում Փաշինյանը նշել է, որ հրապարակում երբեմն քաղաքացիներ են հայտնվում անսթափ վիճակում, որոնք, սակայն, իրենց տվյալներով, ընդդիմության կողմնակիցներ չեն: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ մարդիկ ուղարկվել են իշխանությունների կողմից»,- ասել է նա: Փաշինյանը նաև ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հերթապահություն նշանակել վրանների մոտ, որպեսզի հնարավոր սադրանքները բացառվեն: Սեպտեմբերի 30-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը վերաճեց շուրջօրյա ակցիայի: Այս որոշումից հետո հավաքվածները սկսեցին Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ելումուտին հրապարակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |