ՀԱԿ-ի առաջնորդը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին![]() ![]() PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող բացօթյա մամլո ասուլիսում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին: Հարցը վերաբերում էր շրջանառվող լուրերին այն մասին, որ Տեր-Պետրոսյանն արցախյան պատերազմի տարիներին տեղեկացված չի եղել Շուշիի ազատագրման նախապատրաստման մասին: «Ես պետական գաղտնիքներ չեմ բացահայտելու մինչև հակամարտության վերջնական լուծումը,- նշել է նա: - Կարևորը, որ այդ տարածքներն ազատագրված են»: ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի ընթացքում մամլո ասուլիս է անցկացվում բաց երկնքի տակ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Կոնգրեսի ղեկավարները: Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Մարդիկ այնտեղ ցույցեր են անցկացնում արդեն չորրորդ օրը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |