ԵԽԽՎ-ն 40 դիտորդ կուղարկի դեկտեմբերյան ընտրություններին Ռուսաստանում![]() 3 հոկտեմբերի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը Ռուսաստանում դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին 40 դիտորդ կուղարկի: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Քաղաքական գործչի խոսքով, պատվիրակությունը կգլխավորի Թինի Կոկսը, որը գլխավորում է Եվրոպական ձախերի կուսակցությունը: Աշխատանքային խմբում կընդգրկվեն ներկայացուցիչներ ԵԽԽՎ բոլոր հինգ միավորումներից: Այդ միջոցին Ռուսաստանը մինչև հիմա չի համաձայնեցրել մյուս եվրոպական ինստիտուտից` ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդական ինստիտուտների բյուրոյից դիտորդների քանակը: ՄԻԺԻԲ-ի տնօրեն Յան Լենարչիչի խոսքով` դիտորդների նվազագույն անհրաժեշտ քանակը 260 է: Դրա հետ մեկտեղ ռուսական կողմն այդ թիվը չափազանցված է համարում` պնդելով, որ Բյուրոն մյուս երկրներ շատ ավելի քիչ աշխատակիցներ է ուղարկում: Օգոստոսի 29-ին քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության համաձայն, նա դեկտեմբերի 4-ին Պետդումայի ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |