ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՌԱՆԸ

PanARMENIAN.Net - 14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Կաթոլիկ Եկեղեցու Առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի Հայաստան 2001 թ. հունիսին: Այս մասին հայտարարել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:

Սպասվում է, որ Հայաստանը այցելելու պաշտոնական հրավերը Հռոմի Պապուն կփոխանցի Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը` նոյեմբերին Վատիկան կատարելիք այցի ընթացքում: Գարեգին Երկրորդը հայտարարել էր, որ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ մտադիր է քննարկել միջեկեղեցական հարցեր, ինչպես նաեւ` ստորագրել համատեղ հայտարարություն: Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդը նշել էր, որ Հռոմի Պապու հետ հանդիպման ժամանակ աստվածաբանական հարցեր չեն քննարկվելու: --0-
 Ուշագրավ
---